Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց

Տարակարգ ստացած ուսուցիչներ

Մարտի 20th, 2018

ԱՐԱՔՍՅԱ ՍԱՄՎԵԼԻ ԹԵՎՈՍՅԱՆ

ՀՀ ԿԳ նախարարի հրամանով արժանացել է ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգի:

Ծնվել է 1979թ.-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում: 1986-1996թթ.-ին սովորել և ավարտել է Արամուսի միջն.դպրոցը: 1996-2000 թթ. սովորել և ավարտել  է Երևանի պետական համալսարանը՝  աշխարհագրության ուսուցիչ որակավորմամբ: 2004թ.-ից աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում որպես աշխարհագրության ուսուցչուհի:

Սոֆյա Արմենակի Առաքելյանը

ՀՀ ԿԳ նախարարի հրամանով արժանացել է ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգի:
Ծնվել է 14.06.1990թ.-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում: 1997-2007թթ.-ին սովորել և ավարտել է Արամուսի միջն.դպրոցը: 2007-2011թթ.-ին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ <<Պատմություն>> մասնագիտությամբ: Համագործակցում է Հայաստանի պատանեկան նվաճումներ ՀԿ-ի հետ: Համագործակցության շրջանակներում իրականացրել է շինարարական և կառուցողական աշխատանքներ, որին մասնակից են եղել աշակերտական գործարար ընկերությունը և դպրոցում <<Մեր անկյուն>> աշակերտական հասարակական կազմակերպությունը: 2015թ.-ին ֆինանսական մրցույթ Բրենրինգի հանրապետական փուլում ստացել է երկրորդ մրցանակը՝ պատվոգիր և <<Ոսկան Երևանցի>> մեդալ: 2011թ.-ից մինչ օրս աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն.դպրոցում որպես Հայոց եկեղեցու պատմության և պատմության ուսուցչուհի: 2017թ.-ի սեպտեմբերից դասավանդում է նաև <<Ձեռնարկատիրություն>> առարկան:
2016թ.-ի ապրիլի 12-ին կազմակերպել է <<Փա՛ռք ընկածներին, փա՛ռք կանգնածներին>> խորագրով միջոցառում,որին ներկա էին բարձրաստիճան հյուրեր:
Միջոցառման ժամանակ Սոֆյա Առաքելյանը Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվեց պատվոգրով:

 

Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց