ՀՈԳԵԲԱՆ
ՆԱՐԻՆԵ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԱՍՐՅԱՆ
Ծնվել է 1967թ.-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: 1973-83թթ.-ին սովորել և ավարտել է Աբովյանի թիվ 7 միջնակարգ դպրոցը: 1989-1993թթ.-ին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը <<Մանկավարժություն և հոգեբանություն>> բաժինը: 2009թ.-ից աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն. դպրոցում որպես հոգեբան:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺ
ՄԵՐԻՆԵ ՎԱՉԵԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Ծնվել է 1994թ.-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: 2001-2012թթ.-ին սովորել և ավարտել է Սևանի ավագ դպրոցը: 2012-2016թթ.-ին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ սոցիալական մանկավարժի որակավորմամբ: 2016թ.-ից աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն.դպրոցում որպես սոցիալական մանկավարժ:
ՀԱՏՈՒԿ ՄԱՆԿԱՎԱՐԺ
ԱԶՆԻՎ ԱՐԱՄԱՅԻՍԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ծնվել է 1994թ.-ին Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում: 2001-2012թթ.-ին սովորել և ավարտել է Գեղաշենի միջնակարգ դպրոցը: 2012-2016թթ.-ին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ հատուկ մանկավարժի որակավորմամբ: 2016թ.-ից աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն. դպրոցում որպես հատուկ մանկավարժ:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները ամեն օր ստանում են սննդարար և վիտամիններով հարուստ սնունդ: