ԴԱՍՏԻԱՐԱԿ
ՄԱՐԻՆԵ ԱՐԱՄԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Ծնվել է 1982 թվականին Կոտայքի մարզի Արամուս գյուղում: 1988-1998թ.-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 2001թ.-ին ավարտել է ք. Աբովյանի էներգետիկական պետական քոլեջը՝ <<Տնտեսագետ-հաշվապահ>> մասնագիտությամբ: 2013թ.-ին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ <<Ռուսաց լեզու և գրականություն>> մասնագիտությամբ: 2014-2016թթ.-ին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մագիստրատուրան՝ <<Մանկավարժություն և մեթոդիկա>> (նախադպրոցական կրթություն) մասնագիտությամբ: 2016թ.-ի սեպտեմբերից աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն. դպրոց-նախակրթարանում որպես դաստիարակ: