Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն. դպրոցի շնորհալի աշակերտներ՝ Արման Նահապետյանը (9-րդ դասարան) և Նարեկ Համբարձումյանը (4-րդ դասարան) մասնակցելով Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Հայ-Հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի կողմից կազմակերպված ռոբոտաշինության խմբակների «Աղվես» համակարգչային ծրագրին ճանաչվել են հաղթող: 2018 թվականի մայիսի 17-ին նրանք մասնակցեցին մրցույթի եզրափակիչ փուլին: Մաղթում ենք նրանց հաջողություն և սպասում արդյունքներին:
Մայիսի 11-ին տեղի ունեցավ ՀՀ առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված շախմատի առաջնությունը: Առաջնությանը մասնակցեց նաև Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն.դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Վարդանյանը:Նա պարգևատրվեց գովասանագրով:
Շախմատի ուսուցիչ՝ Մամիկոն Մարտիրոսյան
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից իրականացվող ամենամյա օլիմպիադայի երկրորդ փուլում մեր դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մարի Թևոսյանը <<Հայ ժողովրդի պատմություն>> առարկայից հավաքելով 13,75 միավոր՝ արժանացավ գովասանագրի:
2018թ.-ի մարտ ամսին Երևանում կայացավ <<Արտ Մյուզիք>> արվեստի միջազգային 9-րդ մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էր նաև Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն. դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ Արմեն Միքայելի Ստեփանյանը: Թվով 30 դուդուկահարներից, առավելագույն 57 միավոր հավաքելով, նա գրավեց 1-ին պատվավոր տեղը:
«ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱ-2018»
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից իրականացվող ամենամյա օլիմպիադային մասնակցել են նաև Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն.դպրոցի 12-րդ դասարանի 3 աշակերտներ: Հաղթահարելով օլիմպիադայի առաջին փուլը,մեր աշակերտները անցել են երկրորդ փուլ:
Հարությունյան Աստղիկ — մաթեմատիկա,
Միլիտոսյան Գոռ — մաթեմատիկա,
Թևոսյան Մարի — պատմություն
Արամուսի միջնակարգ դպրոցի 10-րդ <ա> դասարանի աշակերտուհի Միլենա Հակոբյանը երաշխավորվել է ՀՀ Կոտայքի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների <<Սարդարապատից Արցախ>> խորագրով մրցույթում լավագույն շարադրության հեղինակ
Մեր դպրոցի լավագույն աշակերտները, ովքեր <<Աշխարհագրություն>> և <<ՀԵՊ>> առարկաներից մասնակցելու են մարզային առարկայական օլիմպիադային:
<<Մեր Չարենցը>>
<<Գույների աշխարհում>> նկարների ցուցահանդես
Կերպարվեստի ուսուցչուհի՝ Մայրանուշ Գևորգյան
Մեր լավագույն սաները
2017թ.-ի հունիսի 7-ին տեղի ունեցավ <<Կենգուրու>> միջազգային մաթեմատիկական և <<Մեղու >> համահայկական մայրենիի մրցույթների մրցանակաբաշխությունը, որտեղ մեր դպրոցի աշակերտներ Դավիթ Հունանյանը (6-րդ դաս.), Նարեկ Մխիթարյանը (7-րդ դաս.) և Անի Աթանեսյանը (10-րդ դաս.) արժանացան <<Լավագույն>> և <<Հատուկ>> մրցանակների: