ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԵԹՈԴ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԱՔՍՅԱ ՍԱՄՎԵԼԻ ԹԵՎՈՍՅԱՆ
Ծնվել է 1979թ.-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում: 1986-1996թթ.-ին սովորել և ավարտել է Արամուսի միջն.դպրոցը: 1996-2000 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ աշխարհագրության ուսուցիչ որակավորմամբ: 2004թ.-ից աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում որպես աշխարհագրության ուսուցչուհի:
ՄԵԹՈԴ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ
ՀԱՍՄԻԿ ՅՈՒՐԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆ
Ծնվել է 1971թ.-ին՝ Երևանում: 1978թ.-ին ընդունվել և 1988թ.-ին ավարտել է Երևանի թիվ 170 միջնակարգ դպրոցը: 1988թ.-ին ընդունվել և 1993թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը՝ մաթեմատիկոսի,ուսուցչի որակավորմամբ: 2006թ.-ին ընդունվել է ԵՊՄՀ ասպիրանտուրայի բաժին <<Տարրական կրթություն և մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի>> ամբիոն: Ունի տպագրված 6 հոդված: Գրել է թեկնածուական թեզ, գերազանց հանձնել մասնագիտական մինիմումը և սպասում է պաշտպանության իր հերթին: 1993թ.-ից մինչ օրս աշխատում է Արամուսի միջն. դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցչուհի:
ՎԱՐԴԻԹԵՐ ԳՎԻԴՈՆԻ ԳԱԼՍՏՅԱՆ
Ծնվել է 1968թ.-ի հունիսի 3-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: 1974-1985թթ. սովորել է Աբովյանի թիվ 5 միջնակարգ դպրոցում: 1985-1989թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով մաթեմատիկայի ուսուցչի որակավորում: 1990-1993թթ. աշխատել է Պտղնիի միջնակարգ դպրոցում: 1993թ.-ից մինչ օրս աշխատում է Արամուսի միջնակարգ դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցչուհի:
ԹԵՀՄԻՆԵ ԳԱԳԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆ
Ծնվել է 1977թ.-ի դեկտեմբերի 16-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: 1984-1994թթ.-ին սովորել և ավարտել է Եղվարդի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1995-1997թթ. սովորել է Երևանի գյուղատնտեսական ակադեմիայում, 1997-2001թթ.-ին սովորել և ավարտել է ԵՊՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետը՝ մանկավարժի որակավորմամբ: 2005թ.-ից աշխատում է Կոտայքի մարզի Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ:
ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՂԻՆԱԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Ծնվել է 1961թ.-ին Գեղարքունիքի մարզի Նորատուզ գյուղում: 1980-1986թթ.-ին սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետի <<Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների կոնստրուկտավորում և արտադրություն>> բաժինը:Ստացել է ինժեներ-տեխնոլոգի որակավորում: 1985-1987թթ.-ին աշխատել է Աբովյան քաղաքի ուսումնաարտադրական կոմբինատում՝ որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի: 1989թ.-ից մինչ օրս աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում՝ որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի:
ԹԱԳՈՒՀԻ ԽԱՉԻԿԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Ծնվել է 1966թ.-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում: 1973թ.-ին սովորել և 1983թ.-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 2008թ.-ին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ կենսաբանության և քիմիայի ուսուցչի որակավորմամբ: 1996թ.-ից աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում՝ որպես քիմիայի ուսուցչուհի:
ՀԱՍՄԻԿ ՍԵՐՈԲԻ ՍԵՐՈԲՅԱՆ
Ծնվել է 1970թ.-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում: 1977-1987թթ.-ին սովորել և ավարտել է Արամուսի միջն.դպրոցը: 1992թ.-ին ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը՝ մանկավարժի որակավորմամբ: 1988թ.-ից աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում՝ որպես կենսաբանության ուսուցիչ:
ԱՆԱՀԻՏ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Ծնվել է 1959թ.-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում: 1966-1976թթ.-ին սովորել և ավարտել է տեղի դպրոցը: 1983թ.-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝ տնտեսագետի որակավորմամբ: 2003-2007թթ.-ին սովորել և ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ կենսաբանության ուսուցչի որակավորմամբ: 1994թ.-ից աշխատում է Արամուսի միջն. դպրոցում՝ որպես կենսաբանության ուսուցչուհի:
ՍՈՆԱ ՍՏԵՓԱՆԻ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
Ծնվել է 1989թ. հոկտեմբերի 6-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: 1996-2006թթ. սովորել և ավարտել է ք.Աբովյանի թիվ 4 միջն. դպրոցը: 2006թ.-ին ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը: 2010թ.-ին ավարտել է ներքոհիշյալ բուհը՝ ստանալով ուսուցիչ, մանկավարժության բակալավրի աստիճան՝ ֆիզիկայի ուսուցչի մասնագիտությամբ:Նույն թվականին դիպլոմին կից ստացել է հավաստագիր լրացուցիչ կրթություն <<Աստղագիտություն>> մասնագիտությամբ: 2010-2012թթ.-ին սովորել և ստացել է մանկավարժության մագիստրոսի աստիճան <<ֆիզիկա>> մասնագիտությամբ: 2011թ.-ից աշխատում է Կոտայքի մարզի Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն.դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցչուհի: