ՏՆՕՐԵՆ
ՆՈՆԱ ՎԱՆՅԱՅԻ ՊՈՂՈՍՅԱՆ
Նոնա Վանյայի Պողոսյանը ծնվել է 1983թ. Հունիսի 17-ին ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում:
1990 – 98 թթ սովորել է ք. Աբովյանի թիվ 5 դպրոցում, ապա 2000թ. ավարտել է ք.Աբովյանի վարժարանը:
2000-2004թթ սովորել է Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա բաժնում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով:
2004-2009թթ աշխատել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես դասվար:
2009-2019թթ. աշխատել է ք.Աբովյանի Վ.Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցում՝ որպես դասվար:
2012թ. հուլիսին մասնակցել է ԿԱԻ հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթացին և ստացել վկայական:
2013թ. օգոստոսին ստացել է ուսումնական հաստատության որակավորման առաջին աստիճանի տարակարգ:
2013թ. դեկտեմբերի 9-10-ին մասնակցել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացված հանրակրթական դպրոցների 3-րդ դասարանի դասվարների «Դպրոցներում աղետների ռիսկերի նվազեցման ուսուցման հարցերը» թեմայով դասընթացին:
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի հայցորդ է, գրում է թեկնածուական ատենախոսություն «Կրտսեր դպրոցականների սոցիալականացման լուծման ուղիները» թեմայով:
Հեղինակ է 7 գիտական հոդվածների:
2015թ. հունիսին մասնակցել է «Մանկավարժության արդի խնդիրները. մարտահրավերներ և լուծումներ» հանրապետական գիտաժողովին, 2016թ. հունիսին՝ «Կրթության ժամանակակից հիմնախնդիրները» երիտասարդ գիտնականների ամառային դպրոցին, որոնց ժամանակ հանդես է եկել գիտական զեկույցներով և ստացել է մասնակցության հավաստագրեր:
2017թ. ապրիլի 13-ից հունիսի 8-ը մասնակցել է ԿԱԻ հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթացին և ստացել վկայական:
2017թ. մայիսի 18-20 մասնակցել է Dasaran կրթական ծրագրի «Գնացք 12» Արդիական կրթաձևերի դասընթաց-վերապատրաստմանը և ստացել հավաստագիր՝ ակտիվ մասնակցության համար:
2017թ. հունիսի 13-ից սեպտեմբերի 29-ը վարել է հանրակրթական դպրոցների տարրական դասարանների ուսուցիչների նախաատեստացիոն վերապատրաստման դասընթացներ:
2017թ. մասնակցել է Հայ Առաքելական Եկեղեցու և ՀՀ ԿԳՆ կողմից կազմակերպված «Լավագույն ուսուցիչ — 2017» ամենամյա մրցույթին և արժանացել III մրցանակի:
2017թ. դեկտեմբերին ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ստացել է ուսումնական հաստատության որակավորման երկրորդ աստիճանի տարակարգ:
2018թ. ապրիլից դեկտեմբեր ամիսներին աշխատոել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ԾՔԻ «Կոտայք» մասնաճյուղում «Էյչ-Էս-Բի-Սի. Կրթություն Հանուն Զարգացման» ծրագրի շրջանակներում՝ որպես դասապատրաստող:
2018թ. մայիս 31-ին մասնակցել է Մոսկվայում կայացած Перспективы развития науки и образования 29-րդ միջազգային գիտագործնական կոնֆերանսին, զեկույցը տեղ է գտել կոնֆերանսի գիտամեթոդական հանդեսում, ստացել է վկայական:
2018թ. հուլիսի 5-10-ը մասնակցել է «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի շրջանակում կազմակերպված «Մաթեմատիկա» ու «Ես և շրջակա աշխարհը» առարկաների մեթոդական վերապատրաստողների դասընթացին և ստացել վկայագիր:
2018թ. օգոստոսին մասնակցել է Dasaran կրթական ծրագրերի կողմից մշակված Թարմ Out մանկավարժների մասնագիտական զարգացմանն ուղղված սեմինարին և ստացել հավաստագիր:
2018թ. ստացել է Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝ հավաստագիր:
2018թ. հոկտեմբերի 21-ին Աբովյան քաղաքի 55-ամյակի կապակցությամբ Աբովյան համայնքի կրթության և մանկավարժության ոլորտում ունեցած մասնագիտական բարձր որակավորման համար նրան շնորհվել է Աբովյան քաղաքի 55-ամյակի հուշամեդալ:
2018թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին վարել է §Ֆինանսական կրթությունը դպրոցում¦ ծրագրի շրջանակներում դասվարների վերապատրաստման դասընթաց:
2019թ. ապրիլի 5- ին ստանձնել է Կոտայքի մարզի Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի գործադիր տնօրենի պաշտոնը:
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ
ՄԵԼԱՆՅԱ ԺՈՐԻԿԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ծնվել է 1970 թ -ին Երևան քաղաքում: Սովորել է Երևանի համար 159 միջնակարգ դպրոցում: 1992 թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը: 1988-1990թթ սովորել է ԵՊՀ-ի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում և ստացել հոգեբանի հասարակական մասնագիտություն: 1993 թ-ից աշխատում է Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի, իսկ 2012 թ-ից ստանձնել է նաև ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալի պաշտոնը:
ԱՐՏԱԿ ԼՅՈՎԱՅԻ ՆԱԶԱՐՅԱՆ
Ծնվել է 1980թ.-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում: 1987-1998թթ.-ին սովորել և ավ
արտել է Արամուսի միջն.դպրոցը: 1998-2002թթ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը՝ մարզիչ-մանկավարժի
որակավորմամբ: 2000-2002թթ.-ին աշխատել է Աբովյանի էներգետիկական պետական քոլեջում որպես ֆիզդաստիարակության դասատու: 2004-2006թթ. և 2012-ից մինչ օրս աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն.դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
2019 թվականի մայիսի 2-ից աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն.դպրոցում՝ որպես մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ: