ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ
ԼՈՒՍԻՆԵ ԻԼՅԱՅԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ծնվել է 1979թ.-ի նոյեմբերի 4-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: 1985-1995թթ սովորել և ավարտել է Աբովյանի թիվ 2 միջնակարգ դպրոցը՝ գերազանց առաջադիմությամբ: 1995-1997թթ սովորել և ավարտել է Աբովյանի պետական էներգետիկական տեխնիկումի հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժինը՝ գերազանց առաջադիմությամբ: 2013թ.-ին ընդունվել և 2017թ.-ին ավարտել է Երևանի Մ.Խորենացու անվան համալսարանի հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժինը:1998-1999թթ աշխատել է Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի ութամյա դպրոցում՝ որպես գլխավոր հաշվապահ:1999-2003թթ աշխատել է Աբովյանի թիվ 2 միջնակարգ դպրոցում՝ որպես գլխավոր հաշվապահ: 2007-2009թթ աշխատել է <<Գրեյթսթոուն>> ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ: 2010-2012թթ աշխատել է Զովքի Գ.Շահինյանի անվան միջն. դպրոց ՊՈԱԿ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ: 2012թ.-ից աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն.դպրոց ՊՈԱԿ-ում՝որպես գլխավոր հաշվապահ:
ՕՊԵՐԱՏՈՐ
Նորա Վազգենի Պողոսյան
Ծնվել է 1989թ.-ին Շիրակի մարզի Սարատակ գյուղում: 1996-2006թթ.-ին սովորել և ավարտել է Սարատակի միջնակարգ դպրոցը: 2006-2010թթ.-ին ավարտել է Գյումրու Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարանը՝ <<Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում >> մասնագիտությամբ: 2018թ.-ից աշխատում է Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում՝ որպես օպերատոր:
ՕՊԵՐԱՏՈՐ
ԼՈՒՍԻՆԵ ԱՐԱՄԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Ծնվել է 1991թ.-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում: 1998-2008թթ.-ին սովորել և ավարտել է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցը: 2008-2012թթ.-ին ավարտել է Երևանի պարարվեստի պետական քոլեջը: 2012թ.-ից մինչ օրս աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն. դպրոցում որպես համակարգչային օպերատոր: 2014թ.-ին ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան: 2014թ.-ի հունվարին մասնակցել է <<Համակարգիչների շահագործում>> վերապատրաստման դասընթացին և ստացել վկայական: 2016թ.-ի նոյեմբերից ստանձնել է նաև նույն դպրոցի տնտեսվարի պաշտոնը: 2021թ.-ի սեպտեմբերի 1-ից դասավանդում է <<Ազգային երգ ու պար>> առարկան:
ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ
ՍԻԼՎԱ ԱՐԱՐԱՏԻ ՓԻԼԻՊՈՍՅԱՆ
Ծնվել է 1993թ.-ի հունիսի 16-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում: 2000-2010թթ. սովորել և ավարտել է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն.դպրոցը: 2010-2014թթ.-ին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ մշակութաբան-մանկավարժի որակավորմամբ: 2014-2016թթ.-ին աշխատել է <<Բուկինիստ>> ընկերությունում: 2016թ.-ի սեպտեմբերից միչև նոյեմբեր աշխատել է <<shabat.am>> խմբագրությունում որպես գլխավոր խմբագիր: 2016թ.-ի նոյեմբերի 8-ից աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն.դպրոցում որպես գրադարանավար:
ԲՈՒԺՔՈՒՅՐ
ՍՅՈՒԶԱՆՆԱ ՔԱՋԻԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ծնվել է 1985թ.-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում: 1992-2002թթ.-ին սովորել և ավարտել է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն.դպրոցը: 2002-2005թթ.-ին սովորել է Երևանի պետական բժշկական ուսումնարանը՝ ստանալով մանկաբարձի որակավորում: 2007թ.-ից աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն.դպրոցում որպես բուժքույր:
Խանում Աթանեսյան — հավաքարար
Նաիրա Աբրահամյան — հավքարար
Մելանյա Հակոբյան — հավաքարար
Վանիկ Հովհաննիսյան — պահակ
Հրանտ Առաքելյան — պահակ
Երամ Գրիգորյան — պահակ