Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց

Ուսուցչի թափուր տեղի հայտարարություն

Մարտի 12th, 2018

Հայտարարություն

 

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Կոտայքի մարզի <<Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն. դպրոց>>  ՊՈԱԿ-ի ֆիզկուլտուրայի (22 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար:

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝

  1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1)
  2. Փաստաթուղթ (դիպլոմ) ՝ <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի         1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
  3. Անձնագրի պատճենը,
  4. Ինքնակենսագրություն (Ձև 4)
  5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացնող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները դրանց առկայության դեպքում,
  6. Մեկ լուսանկար 3/4 չափի
  7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
  8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև                                                                                                       դեկտեմբերի 11-ը  ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա   դեկտեմբերի 14-ին  ժամը 15:00-ին, Կոտայքի մարզի Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն. դպրոցում:

Տեղեկությունների համար զանգահարել (094)-700-826 հեռախոսահամարով:

 

 

 

Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց