Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց

Ներառական կրթություն

Փետրվարի 8th, 2017

ՀՈԳԵԲԱՆ

ՆԱՐԻՆԵ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԱՍՐՅԱՆ

Ծնվել է 1967թ.-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: 1973-83թթ.-ին սովորել և ավարտել է Աբովյանի թիվ 7 միջնակարգ դպրոցը: 1989-1993թթ.-ին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը <<Մանկավարժություն և հոգեբանություն>> բաժինը: 2009թ.-ից աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն. դպրոցում որպես հոգեբան:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺ

ՄԵՐԻՆԵ ՎԱՉԵԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ծնվել է 1994թ.-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: 2001-2012թթ.-ին սովորել և ավարտել է Սևանի ավագ դպրոցը: 2012-2016թթ.-ին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ սոցիալական մանկավարժի որակավորմամբ: 2016թ.-ից աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն.դպրոցում որպես սոցիալական մանկավարժ:

ՀԱՏՈՒԿ ՄԱՆԿԱՎԱՐԺ

ԱԶՆԻՎ ԱՐԱՄԱՅԻՍԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ծնվել է 1994թ.-ին Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում: 2001-2012թթ.-ին սովորել և ավարտել է Գեղաշենի միջնակարգ դպրոցը: 2012-2016թթ.-ին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ հատուկ մանկավարժի որակավորմամբ: 2016թ.-ից աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն. դպրոցում որպես հատուկ մանկավարժ:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները ամեն օր ստանում են սննդարար և վիտամիններով հարուստ սնունդ:

Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց