Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց

Հայոց բանակը 26 տարեկան է

Փետրվարի 14th, 2018

Հայոց բանակին նվիրված գեղեցիկ տոն էր կազմակերպվել Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում, տոն , որի ընթացքում ևս մեկ անգամ կարևորվեց բանակի դերն այս 26 տարիների ընթացքում, ներկայում և պայծառ ու գեղեցիկ հույսերով լեցուն գալիքում:Բացման ոգևորիչ խոսքով հանդես եկավ ՄԿԱԳ տնօրենի տեղակալ Ա.Փիլիպոսյանը : Բեմից ելույթ ունեցող աշակերտներն ու նախակրթարանի սաները արիությամբ,հայրենասիրությամբ տոգորեցին հանդիսատեսին,աշակերտներն ասմունքեցին,երգեցին ռազմահայրենասիրական երգեր: Հայրենասիրական, ռազմական մթնոլորտը նրբացնում,զարդարում էին պարուհիները՝ իրենց հեզաճկուն պարով: Կազմակերպիչներ՝ Զինղեկ՝ Ս.Սաղաթելյան Դաստիարակ՝ Մ.Հակոբյան Երաժշտության ուսուցիչ՝ Ա.Կիրակոսյան:

Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց