Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց

Վլադիկ Առաքելյանի կենսագրությունը

Հունվարի 20th, 2017

Վլադիկ Առաքելյանի կյանքն ու գործունեությունը

Վլադիկ Պողոսի Առաքելյանը ծնվել է  1952թ. դեկտեմբերի 12-ին, Արամուս գյուղում: 1960-1970թթ. սովորել է Արամուսի միջնակարգ դպրոցում: 1972-1975թթ. ծառայել է Խորհրդային բանակում: Ծառայությունը ավարտելուց հետո 1977թ ընդունվել է ԽՍՀՄ ՆԳՆ Երևանի միլիցիայի միջնակարգ մասնագիտական դպրոցը, որը ավարտել է 1979թ: 1984-1989թթ. սովորել է  Կիրովականի(Վանաձորի) մանկավարժական  ինստիտուտում: Ավարտելուց հետո  աշխատել է ՆԳՆ Աբովյանի բաժնում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:Վ. Առաքելյանը օժտված էր մարդկային բարձր արժանիքներով:Նա չէր կարող անտարբեր մնալ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում  տեղի ունեցող իրադարձություններին:  1992թ-ի նոյեմբերի 29-ին մի խումբ միլիցիայի աշխատակիցների հետ մեկնում է Լեռնային Ղարաբաղ: Այդ օրերին  ԼՂ-ի համար շատ կարևոր  նշանակություն ուներ Լաչինի մարդասիրական միջանցքի պաշտպանությունը: Վ. Առաքելյանին էր հատկացվել  միջանցքի    մի հատվածի պաշտպանությունը:Խիզախ և անկոտրուն միլիցիայի կապիտանը իր ընկերների հետ համառ մարտեր է մղել Լաչինի  միջանցքի պահպանության համար, որը միակ ցամաքային կապն էր  ապահովում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև: 1992թ.-ի դեկտեմբերի 3-ին զոհվեց Վ. Առաքելյանը ՝ պահպանելով իրեն հատկացված տեղանքը:Մեծ դժվարություններ էին առաջացել  աճյունը մարտական շփման գծից հանելու և հայրենի գյուղ բերելու համար, բայց 1993թ.-ի ապրիլի 7-ին  Վ. Առաքելյաին աճյունը տեղափողվեց Հայաստան և թաղվեց Արամուս գյուղում:Վ. Առաքելյանը  թողնելով  իր ընտանիքը՝ կնոջը և 3  անչափահաս  երեխաներին, մեկնեց ռազմաճակատ և մասնակցեց թեժ մարտերին՝  պաշտպանելով Լեռնային Ղարաբաղը,  իր հայրենիքը, իր ընտանիքը և մեզ:Վ. Առաքելյանը հետմահու պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով և շքանշաններով:Նրա գործի շարունակողները մենք ենք, այսօրվա մեր սերունդը:Պատահական չէ, որ նրա կրտսեր որդին ՝ Արտակ Առաքելյանը, ստանալով զինվորական կրթություն , ծառայում է Հայաստանի զինված ուժերում և շարունակում 40-ամյա միլիցիայի կապիտան Վ. Առաքելյանի կիսատ մնացած գործը: Նրա մահվանից որոշ ժամանակ անց  Արամուսի միջնակարգ դպրոցը անվանակոչվեց Վլ. Առաքելյանի անունով : Այսօր դպրոցը կոչվում է ոչ թե Արամուսի միջնակարգ դպրոց, այլ Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց:                                                                                                                               Փառք և պատիվ Վլ. Առաքելյանին և նրա հետ զոհված  բոլոր ընկերներին:

 

Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց