Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց

Մեր մասին

Հունվարի 19th, 2017

Դպրոցն ունի մարզադահլիճ,նիստերի դահլիճ,բուժկետ,բուֆետ,գրադարան,համակարգչային կաբինետ, ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներ: Դպրոցն ունի 54 աշխատող, որից 43-ը մանկավարժներ: 2017-2018 ուստարում դպրոցն ունի 464 աշակերտ և նախակրթարանի 2 խումբ՝ 52 սաներով:

Դպրոցն իրականացնում է՝

  1. Նախադպրոցական կրթություն
  2. Տարրական կրթություն
  3. Տարրական կրթություն՝ ներառական կրթության գծով
  4. Հիմնական կրթություն
  5. Հիմնական կրթություն՝ ներառական կրթության գծով
  6. Միջնակարգ կրթություն

 

Արամուս համայնքի պատմությունը

ԱՐԱՄՈՒՍ (պատմա-աշխարհագրական ակնարկ)

Արամուս գյուղը մտել  է պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի մեջ: Ներկայումս այն գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարիզի կազմում, Երևան քաղաքից 25 կմ հեռավորության վրա, Երևան- Սևան ավտոմայրուղուց արևելք, ամենամոտ քաղաքը Աբովյանն է: Արամուսը սահմանակից է Կոտայքի մարզի Մայակովսկի, Նոր Գյուղ, Կոտայք, Ակունք, Կաթնաղնյուր, Կամարիս, Զովք, Ձորաղբյուր համայքների հետ: Արամուսի բնակչության թիվը կազմում է 2001 թ. տվյալներով 3237 մարդ:

Արամուսը տեղակայված է Կոտայքի հրաբխային սարահարթի վրա, ծովի մակարդակից 1420 մետր բարձրության վրա:Արամուսի արեևելյան մասում վեր է խոյանում Գեղամա հրաբխային լեռնավահանը, հյուսիս-արևելքից` Հատիս հրաբխային լեռնազանգվածը: Տարացքում գերակշռում են լեռնատափաստանային լանդշաֆտները, ծածկված բերի սեվահեղերով, մթնոլորտային տեղումները` մոտ 500 մմ, տարվա բոլոր եղանակները լավ արտահայտված են: Գյուղի ընդերքը հարուստ է հրաբխային շինաքարերով` բազալտի, տուֆի պաշարներով:

Արամուս գյուղի անվան բացատրությունը կապում են Արա Գեղեցիկի հետ: Ըստ վանդույթի Արա Գեղեցիկի և Շամիրամի միջև ճակատամարտը տեղի է ունեցել Արամուս գյողի տարացքում: Այն լեռան վրա որի լանջից Շամիրամը դիտել է ճակատամարտը իր անունով կոչվել է Շամիրամի լեռ / խոսքը Հատիսի մասին է/: Ճակատամարտի ժամանակ Արա Գեղեցիկը վիրավորվում է ուսից և այդ օրվանից այդ տարացքը կոչվել է Արամի ուս ապա Արամուս: Հնագոույն այդ գյուղը հայ մատենագրության մեջ հիշատակվում է սկասծ 5-րդ դարից`Արամոնք, Երամոնս, Արախույզ կամ Արախուս անուններով:

Արամուս  գյուղը  և  շրջակայքն  աչքի  են  ընկնում  հնագիտական  ու պատմաճարտարապետական   հուշարձաններով:  Մեծաքանակ համալիրները  վերաբերվում  են  քարի  դարից  մինչև  միջնադար ընկած  ժամանակաշրջանին:  Դրանց  մեջ  առանձնանում   է հատկապես  Արամուս  գյուղի  տարածքի  հսկայական  ամրոց- բնակավայրը / խոսքը վերաբերվում է <<Նոխուտ թափային>>/,  որի  պեղումները  սկսվել  են  դեռևս  1980-ական թվականներին,  Երևանի պետական համալսարանի  հնագիտական արշավախմբի   ջանքերով: Սպիտակի  երկրաշարժի  և  ԽՍՀՄ կազմալուծման  հետևանքով  հուշարձանի  տարածքում  կատարվող պեղումները ժամանակավորապես դադարեցին: Կանոնավոր  պեղումները  շարունակվեցին  2004 թվականից ամրոցի  արևելյան  ծայրամասի  հյուսիսային  հատվածում: Հնագիտական-հետազոտական հնգամյա ծրագիր են իրականացնելու ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Հայկ Ավետիսյանի, ավստրիական կողմից` հնագիտության պրոֆեսոր Փիթըր Հաիդրի եւ հնագիտության դոկտոր Վիլֆրիդ Ալինգերի եւ բանասիրության դոկտոր Ժասմին Դում-Դրագութի ղեկավարությամբ:   Մինչ  դարավանդը  առանձնացվեց  պեղման  հրապարակ`  շուրջ  250  քմ մակերեսով: Շարունակելով  պեղումները`  արշավախումբը  նպատակ  ուներ ճշտելու  ամրոցի  կառուցապատման  փուլերը,  հստակեցնելու ժամանակագրական  խնդիրները,  շերտագրական իրողությունները և  այլն:  Պեղման  աշխատանքների  ընթացքում ուսումնասիրվող  տարածքը  ընդարձակվեց:  Մաքրվեց  միջնաբերդի արևելյան   մուտքին  կից   կառուցված   հյուսիսային  աշտարակը, առաջին պարսպապատը: Հատկապես կարևոր է դարավանդի  վրա  կատարված,  բացվածքում  հայտնաբերված պարիսպի  մնացորդը:  Ամենայն  հավանականությամբ  այս պարսպապատը  վերաբերվում  է  մինչուրարտական ժամանակաշրջանին  և  բնորոշվում  է  որպես  կիկլոպյան  ամրոցի մնացորդ` բնակեցված բրոնզե դարից:  Վերջինս  վերաբերում  է  Վանի թագավորության  ժամանակաշրջանին  և  միջնաբերդի  արևելյան հատվածում միանում է հզոր աշտարակի մնացորդներին:Այս  պարսպապատը,   իր  կառուցողական  առանձնահատկությամբ,   կրկնում  է  Վանի  թագավորության նմանօրինակ  շինությունները:  Ուսումնասիրությունները  ցույց տվեցին, որ միջնաբերդն օղակող վերջին պարսպագիծը, անկասկած, հետուրարտական ժամանակաշրջանի համակարգ է, որը գոյատևել է նաև  վաղ  միջնադարում:  Այսպիսով,  Արամուսի  ամրոցն  ունի  ժամանակագրական  երեք հիմնական  փուլ`  մինչուրարտական,  ուրարտական, հետուրարտական: Այս փուլերը ներկայացված են համապատասխան շերտագրական և շինարարական հորիզոններով:

Պատմական կարեւոր փաստ է՝ 4-րդ դարում գյուղը պատկանել է Էջմիածնի կաթողիկոսական աթոռին։ Այստեղից էլ կարելի է ենթադրել, թե ինչ դեր է խաղացել Արամուսը քրիստոնեական դավանանքի քարոզչության գործում։ Հայոց Հովհան Օձնեցի կաթողիկոսին է վերագրվում 6-րդ դարի վերջում այստեղ կառուցված եկեղեցին, որից այսօր մնացել են միայն ավերակները։

Այստեղ է ծնվել Ամենայն Հայոց կաթողիկոս Դավիթ Ա. Արամոնեցին (728-741)։ Հայրապետական աթոռին Հովհան Օձնեցուն 728 թ. հաջորդեց Դավիթ կաթողիկոսը, որն Այրարատի Կոտայք գավառի Արամոնք (ներկայումս՝ Արամուս) գյուղից էր։ Արամոնքը քրիստոնեության պետական կրոն հռչակելու ժամանակներից, Հովհաննես Դրասխանակերտցու տեղեկությամբ, եղել է կաթողիկոսական կալվածք կամ ձեռական երկիր, որը Մ. Օրմանյանին ենթադրել է տվել, թե ապագա կաթողիկոսը մանուկ հասակից մեծացել է կաթողիկոսարանում։ Հավանաբար նրա հայրապետության շրջանն աչքի չի ընկել նշանավոր գործերով, ուստի և չի արժանացել պատմիչների առանձնակի ուշադրությանը։ Հովվապետել է 12 և կես կամ 13 տարի, որով նրա մահն ընկնում է 741թ. : Հենց նա էլ իր հայրենի գյուղում ավարտին է հասցրել Սուրբ Նշան Ծիրանավոր եկեղեցու կառուցումը  եւ դարձրել կաթողիկոսանիստ։ Արամուսի եկեղեցին, բնականաբար, եղել է եկեղեցական կարեւոր կենտրոն։  Այդ եկեղեցին համարվում է հատակագծային հորինվածքով հայկական ճարտարապետության հնագույն նմուշներից մեկը։ Վերականգնվել է մասամբ։ Դավիթ Ա Արամոնեցու օրոք գործել են Եփրեմ, Խաչիկ, Անաստաս վարդապետները: Նա իր մահկանացուն կնքեց 741 թվին և ըստ երևույթին՝ թաղվեց իր ծննդավայր Արամոնք գյուղում, որը ժամանակավորապես նա դարձրեց Հայոց Եկեղեցու հայրապետանոց: Հետագա դարերում էլ Արամուսն իր նշանակությունը չի կորցրել։

Այդ են վկայում գյուղի շրջակայքում պեղված միջնադարյան շինությունների մնացորդները եւ խաչքարերը, որոնք վերաբերում են 13-14-րդ դարերին: Այդ դարաշրջանին է վերաբերվում գյուղի հարավային բլրի վրա գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռը, որտեղ ամեն տարի մայիսին կատարվում է ոխտագնացություն:

Համեմատաբար նոր ժամանակներում Արամուսը նույնպես կիսել է հայ ժողովրդի ճակատագիրը։ Գյուղի ներկայիս բնակիչների նախնիներն այստեղ են եկել Պարսկաստանի Խոյի գավառից 1829 թվականին։Կարելի է ենթադրել որ արամուսցիների նախնիները դեռևց Շահ Աբասի կողմից 1604թ. տեղահանվել են Պարսկաստան, ոստի երբ պատեհ առիթ է եղել նրանք վերադարձել են իրենց պապերի գյուղը: Վերաբնակությունից հետո Արամուսում  1861թ. Գևորգ  Ե կաթողիկոսի և Ալեքսանդր Նիկոլևիչ Ռոմանով կայսեր կողմից կառուցվել է  Սուրբ Հակոբ եկեղեցին: Այդ է վկայում եկեղեցու հարավային դռան վրա թողնված արձանագրությունը: Եկեղեցին կառուցվել է բազիլիկ ոճով, Արամուսի կարմիր տուֆով: Վերականգնումից հետո եկեղեցին մեծ հանդիսությամբ  2012թ. վերաօծվեց Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել Սրբազանի կողմից:

Գյուղի կենտրոնում վեր է խոյանում Հայրենական Մեծ Պատերազմի զոհերի հուշարձանը, որի ճարտարապետը Ռ. Ալավերդյանն է, իսկ քանդակագործը Գ. Մնացականյանը: Ավելի քան 600 արամուսցիներ մասնակցել են ֆաշիզմի դեմ մղվող պայքարին: Այն կառուցվել է Արամուսի բազալտով և ներկայացնում է մորը և որդուն, որոնք սպասում են պատերազմից վերադարցող ամոսնուն: Հուշարձանի մոտ Արամուսի համայքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի կողմից կառւցվել է Հուշաղբյուր` նվիրված Արցախյան ազատամարտին, որի քանդակագործը Մարտիկ Հունանյանն է : Ամեն տարի մայիսի 9-ին հուշարձանի մոտ կատարվում է միջոցառում նվրիված Հաղթանակիր օրվան և Շուշիի ազատագրմանը:

Արամուսի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1928թ., դպրոցի նոր շենքը կառուցվել է 1966 թ.: Նորակառույց դպրոցը առաջին շրջանավարտը տվել է 1966-67   ուսոմնական տարում: Այսօր դպրոցում սովորում է ավելի քան 500 աշակերտ:

Արամուսի մշակույթի պալատը կառուցվել է 1970-ական թվականներին: Այնտեղ գործում է երաժշտական դպրոց, գրադարան, զանազան խմբակներ:

Բոլոր փաստերը վկայում են, որ Արամուսը բնակեցված է եղել բոլոր ժամանակներում:

 

Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց