Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց

Ֆիզկուլտուրա և հարակից առարկաների մ/մ

Հունվարի 30th, 2017

ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄԵԹՈԴ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԱՀ

ԱՆՆԱ ԱՅՎԱԶԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

                      

   Ծնվել է 1963թ.-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում: 1969-1979թթ. սովորել է Արամուսի միջն.դպրոցում: 1984թ.-ին ավարտել է Երևանի ինդուստրիալ մանկավարժական տեխնիկումը՝ գծագրության և աշխատանքի ուսուցիչ որակավորմամբ: 1995թ.-ից աշխատում է Արամուսի միջնակարգ դպրոցում որպես տեխնոլոգիա  առարկայի ուսուցիչ:

ՄԵԹՈԴ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ

ՍԱՂԱԹԵԼ ՀԱԿՈԲԻ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

 

Ծնվել է 25.09.1982թ.-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում: 

1988-1999թթ.-ին ավարտել է Կոտայքի մարզի Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն.դպրոցը: 2000-2004թթ.-ին սովորել և ավարտել է Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: 2004-2007թթ.-ին ծառայել է ՀՀ ԶՈՒ տարբեր զորամասերում որպես դասակի հրամանատար: 2003թ.-ին ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի հետ մասնակցել է զորավարժությունների, որի համար ստացել է հավաստագիր:  2015թ.-ի հունվարի 16-ին ՀՀ Պաշպանության նախարար Ս.Օհանյանի կողմից ստացել է պատվոգիր՝ մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության, բանակում ուսումնական հաստատություններ կապերի խորացման գործում ունեցած ներդրումների համար: Նույն թվականի հունվարի 15-ին ՀՀ Ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վ.Գասպարյանի կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ ՀՀ ոստիկանության հետ սերտորեն համագործակցելու համար: 2012թ.-ից աշխատում է Արամուսի միջն. դպրոցում որպես ՆԶՊ և անվտանգ կենսագործունեության ուսուցիչ և Քաղաքացիական  պաշտպանության շտաբի պետ:

 

 

 

 

 

ԱՐՏԱԿ ԼՅՈՎԱՅԻ ՆԱԶԱՐՅԱՆ

 

Ծնվել է 1980թ.-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում: 1987-1998թթ.-ին սովորել և ավ

արտել է Արամուսի միջն.դպրոցը: 1998-2002թթ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը՝ մարզիչ-մանկավարժի

  որակավորմամբ: 2000-2002թթ.-ին աշխատել է Աբովյանի էներգետիկական պետական քոլեջում որպես ֆիզդաստիարակության դասատու: 2004-2006թթ. և 2012-ից մինչ օրս աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն.դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: 

 

 

ՄԱՅՐԱՆՈՒՇ ՀՄԱՅԱԿԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

Ծնվել է 1954թ.-ին դեկտեմբերի 11-ին Արարատի մարզի Ազատավան գյուղում: Կրթությունը ստացել է տեղի դպրոցում: 1971-1976թթ.-ին սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը՝ նկարչության և գծագրության մանկավարժի որակավորմամբ: 1976թ.-ից աշխատում է Արամուսի միջն. դպրոցում որպես   կերպարվեստի ուսուցիչ:

 

 

ՄԱՅՐԱՆՈՒՇ ԶԱՎԵՆԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ծնվել է 1958թ.-ի Կոտայքի մարզի Արամուս գյուղում: 1964-1974թթ.-ին սովորել և ավարտել է Արամուսի միջն.դպրոցը: 1975-1978թթ.-ին ավարտել է Երևանի ինդուստրիալ մանկավարժական տեխնիկումը՝ <<գծագրություն և աշխատանքի ուսուցում ուսուցիչ>> որակավորմամբ: 1978թ.-ից աշխատում է Արամուսի միջն. դպրոցում որպես տեխնոլոգիա առարկայի ուսուցիչ:

 

 

 

ԱՐՄԵՆ ՄԻՇԱՅԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

 

 

 

Ծնվել է 1980թ.-ի նոյեմբերի 15-ին Կատայքի մարզի Արամուս գյուղում: 1986-1997 թթ սովորել է Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում:1988թ.-ին ընդունվել է 

 

 

 

 

Արամուսի երաժշտական դպրոց: 1996թ.-ին ավարտել է այն: 1997թ-ին ընդունվել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարություն բաժին և սովորել Շոթա Վարդանյանի դասարանում: 1998-2000թթ.-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2003թ.-ին ավարտել է ուսումնարանը գերազանց: 2003-2008թթ. սովորել է <<Երևանի Կոմիտասի անվան պետ-կոնսերվատորիայում>> վոկալ-տեսական ֆակուլտետի խմբավարության բաժնում՝ Իվան Վարդանյանի դասարանում: 2008-2009թթ.-ին աշխատել է Հնդկաստանի Հանրապետության Բենգոլիա նահանգի Կալկաթա քաղաքի <<Հայոց մարդասիրական ճեմարանում>> որպես երգի դասատու և խմբավար: 2009-2013թթ.-ին ղեկավարել է Ատգեն Արմենյան հիմնադրամի Կոտայքի մարզի Կոտայք գյուղի <<Արմենյան մանկական երգչախումբը>>: Մասնակցել է 2011թ.-ին  <<Երգող Հայաստան>> հանրապետական փառատոնին և զբաղեցրել երրորդ պատվավոր տեղը: 2002թ.-ից մինչ օրս ծառայություն է մատուցում հայ առաքելական եկեղեցուն և ներկայումս ղեկավարում է Կոտայքի մարզի Ակունք համայնքի սբ. Կարապետ եկեղեցու մանկական հոգևոր երգչախումբը: 2013թ-ից աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն.դպրոցում որպես երաժշտության ուսուցիչ: 2015թ.-ից համատեղությամբ նաև Գեղաշենի Ռ.Ստեփանյանի անվան միջն.դպրոցում որպես երաժշտության ուսուցիչ:

ՄԱՄԻԿՈՆ ԳԱՐԻԿԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

Ծնվել է 1962թ-ին Կարմիրի  շրջանի Արծվաշեն գյուղում:1968-1978թթ.-ին սովորել և ոսկե մեդալով ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը : 1978-79 թթ.-ին աշխատել է գյուղի գորգագործական ֆաբրիկայում որպես բանվոր:  1979-1984 թթ-ին  սովորել և գերազանցությամբ  ավարտել է  Կ. Մարքսի անվան  Պոլիտեխնիկական  ինստիտուտը՝ ստանալով ինժեներ- մեխանիկ որակավորում: 1984-1992թթ-ին  աշխատել է   Աբովյանի <<Սիրուս>>  գործարանում որպես ինժեներ — մեխանիկ, իսկ 1992-1993 թթ -ին նույն գործարանում՝ որպես ինժեներ- էկոնոմիստ : 1993-1996թթ-ին աշխատել  է Աբովյանի կոշիկի ֆաբրիկայում  որպես ինժեներ- մեխանիկ:1997-1998թթ-ին աշխատել է Աբովյանի թիվ 6, թիվ 7  միջնակարգ դպրոցներում որպես շախմատի ուսուցիչ:1999-2003թթ-ին աշխատել է Աբովյանի <<Ալրաղաց>> ՍՊԸ-ում որպես ինժեներ- մեխանիկ, ինժեներ- տեխնոլոգ: 2004-2009թթ-ին  աշխատել է Աբովյանի <<Արմ-գլաս>> ապակիների գործարանում որպես գլխավոր  ինժեներ  և  գլխավոր ինժեներ- տեխնոլոգ:  Եղել է  Կոտայքի մարզի  ք. Աբովյանի շախմատի առաջնության  10-անգամյա մրցանակակիր, որից 6-ը 1-ին պատվավոր հորիզոնական, Կոտայքի մարզի շախմատի մրցաշարի 8-անգամյա մրցանակակիր, որոնցից 3-ը  1-ին տեղ : 2014թ.   և  2015 թ.-ին Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի կրկնակի մրցանակակիր (2-րդ և 3-րդ տեղ):  2016 թ-ին մասնակցել է Հայաստանի  50+ շախմատի առաջնությանը և գրավել  2-րդ պատվավոր   հորիզոնականը : 2011 թվականից մինչև այժմ աշխատում է Կոտայքի մարզի Գառնիի թիվ 1 հիմնական դպրոցում որպես շախմատի ուսուցիչ, համատեղությամբ նաև Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջ. դպրոցում որպես շախմատի ուսուցիչ:

 

 

 

 

 

 

 

 

 

Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց