Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց

Պատմության և աշխարհագրության մ/մ

Հունվարի 30th, 2017

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԱՀ

ԱՐԱՔՍՅԱ ՍԱՄՎԵԼԻ ԹԵՎՈՍՅԱՆ

Ծնվել է 1979թ.-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում: 1986-1996թթ.-ին սովորել և ավարտել է Արամուսի միջն.դպրոցը: 1996-2000 թթ. սովորել և ավարտել  է Երևանի պետական համալսարանը՝  աշխարհագրության ուսուցիչ որակավորմամբ: 2004թ.-ից աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում որպես աշխարհագրության ուսուցչուհի:

ՄԵԹՈԴ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ

ԷԴԳԱՐ ԿՆՅԱԶԻ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Ծնվել է 1979թ.-ի դեկտեմբերի 28-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում: 1986-1996թթ.-ին սովորել է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն. դպրոցում: 1997-1999թթ.-ին ծառայել է ՀՀ բանակում: 2000թ.-ին ընդունվել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի <<Պատմություն և իրավագիտություն>> բաժինը և ավարտել է 2005թ.-ին: 2005թ.-ի սեպտեմբերից առ այսօր աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն. դպրոցում որպես պատմության և հասարակագիտության ուսուցիչ: 2006-2007թթ.-ին ավարտել է Մարդու իրավունքների հայկական դպրոցը:  2007թ.-ին մասնակցել է <<Պատանեկան նվաճումներ>> կազմակերպության տնտեսագիտության դասընթացին և ստացել է վկայական: 2008թ.-ին մասնակցել է համակարգչային հմտությունների զարգացման ուղղությամբ 30 ժամյա տևողությամբ վերապատրաստման դասընթացին: Մասնակցել է <<Ապագան քոնն է>> ՀԿ-ի <<Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի>> ծրագրի 3-օրյա դասընթացին: 2013թ.-ի հուլիսի  4-ին ԿԱԻ կողմից անցկացված հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթացին մասնակցելով ստացել է վկայական՝ 5 տարի ժամկետով:

ՍՈՖՅԱ ԱՐՄԵՆԱԿԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ծնվել է 14.06.1990թ.-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում: 1997-2007թթ.-ին սովորել և ավարտել է Արամուսի միջն.դպրոցը: 2007-2011թթ.-ին սովորել և ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ <<Պատմություն>> մասնագիտությամբ: Համագործակցում է Հայաստանի պատանեկան նվաճումներ ՀԿ-ի հետ: Համագործակցության շրջանակներում իրականացրել է շինարարարկան և կառուցողական աշխատանքներ, որին մասնակից են եղել աշակերտական գործարար ընկերությունը և դպրոցում <<Մեր անկյուն>> աշակերտական հասարակական կազմակերպությունը: 2015թ ֆինանսական մրցույթ Բրենրինգի հանրապետական փուլում ստացել է երկրորդ մրցանակը՝ պատվոգիր և <<Ոսկան Երևանցի>> մեդալ: 2011թ.-ից մինչ օրս աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն.դպրոցում որպես Հայոց եկեղեցու պատմության և պատմության ուսուցչուհի: 2017թ.-ի սեպտեմբերից դասավանդում է նաև <<Ձեռնարկատիրություն>> առարկան:

Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց