Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց

Լեզուներ մ/մ

Հունվարի 30th, 2017

ԼԵԶՈՒՆԵՐ ՄԵԹՈԴ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝

ԼՈՒՍՅԱ ՍԱՐԳՍԻ  ՍՏԵՓԱՆՅԱՆ (ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ)

 

Ծնվել է 1954թ. հունվարի 1-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում: 1960թ.-ին ընդունվել և 1970-71 ուստարում ավարտել է Արամուսի միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել և 1975թ-ին ավարտել է ԵՊՄՀ-ն՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորմամբ: 1975թ.-ից աշխատում է Արամուսի միջնակարգ դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:

 

ՄԵԹՈԴ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ

ԼԱՈՒՐԱ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Ծնվել է 1956թ. Կոտայքի մարզի Արամուս գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: 1976թ.-ին սովորել և 1981թ.-ին ավարտել է ք. Կիրովականի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը՝ <<Հայոց լեզու և գրականություն>> որակավորմամբ: 1977թ.-ից մինչ օրս աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն. դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:

ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲԻ ՈՍԿԱՆՅԱՆ

Ծնվել է 18.09.1983թ.-ին ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում: 1989-2000 թթ. սովորել և ավարտել է Գեղաշենի միջնակարգ դպրոցը: 2000թ-ին ընդունվել  և 2005թ.  ավարտել է  Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի <<Հայոց լեզու և գրականություն>> ֆակուլտետը՝ ստանալով հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում: 2005թ.-ից աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն դպրոցում՝  որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:

                      Մարինե Վովայի Սահակյան

Ծնվել է 1986 թվականի դեկտեմբերի 26-ին քաղաք Աբովյանում: 1993-2003 թթ -ին սովորել և ավարտել է Աբովյանի թիվ 11 կրթահամալիրը: 2004-2008թթ ավարտել  է  Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ <<Հայոց լեզու և գրականություն>> մասնագիտությամբ: 2009 թ.-ին մասնակցել է համակարգչային օպերատորի դասընթացների և ստացել վկայական: 2010 թվականից ընդունվել է  որպես օպերատոր, միաժամանակ աշխատել է նաև որպես բարոյագիտության ուսուցչուհի, նաև փոխարինող  հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի,  մինչև 2018թ.-ի նոյեմբերի 8-ը  աշխատել է Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում որպես համակարգչային օպերատոր, իսկ մինչև 2018թ.-ի նոյեմբերի             8-ից   աշխատում է Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:

ԱԼՎԱՐԴ ԺԻՐԱՅՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ

Ծնվել է 1985թ.-ին Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում: 1992-2003թթ.-ին սովորել և ավարտել է Գեղաշենի միջնակարգ դպրոցը: 2004թ.-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետը, 2007թ.-ին ավարտել է ԵՊՀ՝ մանկավարժի որակավորմամբ: 2007թ.-ից մինչ այսօր աշխատում  է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի:

ԼՈՒՍԻՆԵ ՀԱՄԼԵՏԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ծնվել է 18.05.1972թ.-ին ք.Երևանում: 1979-1989թթ. սովորել և ավարտել է Երևանի թիվ 109 ռուսական դպրոցը: 1989-1993թթ. սովորել է  Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական  ինստիտուտի լրիվ դասընթացը՝ <<Մանկավարժություն  և տարրական  ուսուցման մեթոդիկա >> (ռուսական բաժին) մասնագիտությամբ: Որակավորումը՝ տարրական դասարանների ուսուցիչ: 1993-1999 աշխատել է  ՀՀ տուրիզմի խորհրդի նախագահի օգնական: 1994-1995թթ և 1997-1999թթ. աշխատել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի: 2000թ.-ից մինչ օրս աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն.դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի:

ՄԱՐԻԱՄ ՀԱԿՈԲԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ծնվել է 1992թ.-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում: 1999-2009թթ. սովորել և ավարտել է Արամուսի Վլ.Առաքելյանի անվան միջն. դպրոցը: 2013թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ ռուսաց լեզվի և գրականության ուսուցչի որակավորմամբ: 2014թ.-ից աշխատում է Արամուսի Վլ.Առաքելյանի անվան միջն. դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի: 

ԱՆԺԵԼԱ ԱԼԻՔԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ծնվել է 1984թ.-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: 1991-2001թթ.-ին սովորել և ավարտել է Աբովյանի թիվ 11 միջնակարգ դպրոցը: 2001թ սովորել և 2006թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը: 2013-2016թթ.-ին սովորել և ավարտել է Երևանի հյուսիսային համալսարանի <<Օտար լեզու և գրականություն>> բաժինը և ունի անգլերեն լեզվի ուսուցչի որակավորում:   2008թ.-ից աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն.դպրոցում՝ որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի:

Գայանե Գուրգենի Շահումյան

Ծնվել է 1991թ.-ին Կոտայքի մարզի Ակունք գյուղում: 1998-2007 թթ.-ին սովորել  է Ակունքի միջնակարգ դպրոցում,2007-2008 թթ.-ին ուսումը շարունակել է Աբովյանի թիվ 11 կրթահամալիրում: 2008թ սովորել և 2012թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի  <<Անգլերեն  լեզու >> բաժինը:   2012-2014 թթ. սովորել և ավարտել է նույն համալսարանի մագիստրատուրան և ստացել մագիստրոսի աստիճան: 2015թ.-ից աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն.դպրոցում՝ որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի:

Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց