Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց

Բնագիտության մ/մ

Հունվարի 30th, 2017

ԲՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԱՀ

ՀԱՍՄԻԿ ՅՈՒՐԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆ 

Ծնվել է 1971թ.-ին՝ Երևանում: 1978թ.-ին ընդունվել և 1988թ.-ին ավարտել է Երևանի թիվ 170 միջնակարգ դպրոցը: 1988թ.-ին ընդունվել և 1993թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը՝ մաթեմատիկոսի,ուսուցչի որակավորմամբ: 2006թ.-ին ընդունվել է ԵՊՄՀ ասպիրանտուրայի բաժին <<Տարրական կրթություն և մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի>> ամբիոն: Ունի տպագրված 6 հոդված: Գրել է թեկնածուական թեզ, գերազանց հանձնել մասնագիտական մինիմումը  և սպասում է պաշտպանության իր հերթին: 1993թ.-ից մինչ օրս աշխատում է Արամուսի միջն. դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցչուհի:

ՄԵԹՈԴ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ

 

ՎԱՐԴԻԹԵՐ ԳՎԻԴՈՆԻ ԳԱԼՍՏՅԱՆ

Ծնվել է 1968թ.-ի հունիսի 3-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: 1974-1985թթ. սովորել է Աբովյանի թիվ 5 միջնակարգ դպրոցում: 1985-1989թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով մաթեմատիկայի ուսուցչի որակավորում: 1990-1993թթ. աշխատել է Պտղնիի միջնակարգ դպրոցում: 1993թ.-ից մինչ օրս աշխատում է Արամուսի միջնակարգ դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցչուհի:

 

 

 

 

 

 

ԹԵՀՄԻՆԵ ԳԱԳԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Ծնվել է 1977թ.-ի դեկտեմբերի 16-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: 1984-1994թթ.-ին սովորել և ավարտել է Եղվարդի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1995-1997թթ. սովորել է Երևանի գյուղատնտեսական ակադեմիայում, 1997-2001թթ.-ին սովորել և ավարտել է ԵՊՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետը՝ մանկավարժի որակավորմամբ: 2005թ.-ից աշխատում է Կոտայքի մարզի Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում՝ որպես  մաթեմատիկայի ուսուցիչ:

 

 

 

 

ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՂԻՆԱԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ծնվել է 1961թ.-ին Գեղարքունիքի մարզի Նորատուզ գյուղում: 1980-1986թթ.-ին սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետի <<Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների կոնստրուկտավորում և արտադրություն>> բաժինը:Ստացել է ինժեներ-տեխնոլոգի որակավորում: 1985-1987թթ.-ին աշխատել է Աբովյան քաղաքի ուսումնաարտադրական կոմբինատում՝ որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի: 1989թ.-ից մինչ օրս աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում՝ որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի:

 

 

 

 

 

ԹԱԳՈՒՀԻ ԽԱՉԻԿԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ծնվել է 1966թ.-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում: 1973թ.-ին սովորել և 1983թ.-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 2008թ.-ին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ կենսաբանության և քիմիայի ուսուցչի որակավորմամբ: 1996թ.-ից աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում՝ որպես քիմիայի ուսուցչուհի:

 

 

 

 

 

ՀԱՍՄԻԿ ՍԵՐՈԲԻ ՍԵՐՈԲՅԱՆ

Ծնվել է 1970թ.-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում: 1977-1987թթ.-ին սովորել և ավարտել է Արամուսի միջն.դպրոցը: 1992թ.-ին ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը՝ մանկավարժի որակավորմամբ: 1988թ.-ից աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում՝ որպես կենսաբանության ուսուցիչ:

 

 

 

 

 

 

ԱՆԱՀԻՏ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ծնվել է 1959թ.-ին  Կոտայքի մարզի Արամուս գյուղում: 1966-1976թթ.-ին սովորել և ավարտել է տեղի դպրոցը: 1983թ.-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝ տնտեսագետի որակավորմամբ: 2003-2007թթ.-ին սովորել և ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ կենսաբանության ուսուցչի որակավորմամբ: 1994թ.-ից աշխատում է Արամուսի միջն. դպրոցում՝ որպես կենսաբանության ուսուցչուհի: 

ՍՈՆԱ ՍՏԵՓԱՆԻ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Ծնվել է 1989թ. հոկտեմբերի 6-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: 1996-2006թթ. սովորել և ավարտել է ք.Աբովյանի թիվ 4 միջն. դպրոցը: 2006թ.-ին ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը: 2010թ.-ին ավարտել է ներքոհիշյալ բուհը՝ ստանալով ուսուցիչ, մանկավարժության բակալավրի աստիճան՝  ֆիզիկայի ուսուցչի  մասնագիտությամբ:Նույն թվականին դիպլոմին կից ստացել է հավաստագիր լրացուցիչ կրթություն <<Աստղագիտություն>>  մասնագիտությամբ:           2010-2012թթ.-ին սովորել և ստացել է մանկավարժության մագիստրոսի աստիճան <<ֆիզիկա>>  մասնագիտությամբ: 2011թ.-ից աշխատում է Կոտայքի մարզի Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն.դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցչուհի: 

 

ՍՈՍԻ ԺՈՐԱՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ծնվել է 1988թ.-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում: 1996-2005թթ.-ին սովորել և ավարտել է Արամուսի Վլ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցը: 2006-2010թթ.-ին սովորել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ֆիզիկայի բաժնում: 2015թ.-ին ավարտել է հիշյալ բուհի մագիստրատուրան՝ ֆիզիկայի ուսուցչի որակավորմամբ: 2014թ.-ից աշխատում է Արամուսի միջն.դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցչուհի: 2016թ.-ից ստանձնել է նաև լաբորանտի պաշտոնը: 

Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց