Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց

Էքսկուրսիաներ

Փետրվարի 15th, 2017

Այցելություն <<Փոքրիկ Էյնշտեյն>> գիտության թանգարան

2018 թվականի ապրիլի 19-ին Արամուսի միջն դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանի աշակերտները Ֆիզիկայի ուսուցչուհի Ս.Մկրտումյանի նախաձեռնությամբ այցելեցին <<Փոքրիկ Էյնշտեյն>> գիտության թանգարան:

Այց Հովհ. Թումանյանի տուն-թանգարան

Մարտի 10-ին Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն.դպրոցի 3-րդ <բ> դասարանի աշակերտները դասվար Գայանե Հարությունյանի նախաձեռնությամբ այցելեցին Հովհ.Թումանյանի տուն-թանգարան:

Էքսկուրսիա Էջմիածնի <<Մաչանենց արվեստաց դպրոց>>

3-րդ <ա> դասարանի աշակերտnերը դասվար Ն.Ստեփանյանի նախաձեռնությամբ այցելեցին Էջմիածնի <<Մաչանենց արվեստաց դպրոց>>: Էքսկուրսիաները ունեն դաստիարակչական բացառիկ կարևոր նշանակություն: Դրանք երեխայի մեջ զարգացնում են ուշադրություն և դիտողականություն: Մշակում են գիտակցական կարգապահություն և կազմակերպվածություն: Էքսկուրսիայի ընթացքում ձևավորվում են բարոյական մի շարք հատկանիշներ՝ ընկերասիրություն, կոլեկտիվիզմ, հայրենասիրություն:

 

Փետրվարի 18-ին դպրոցի 2-րդ <ա> և <բ> դասարանների աշակերտները այցելեցին Խնկո-Ապոր գրադարան: Դասվարներ՝ Մ.Մարուխյան, Ն.Գրիգորյան

2018 թվականի հունվարի 26-ին Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Վարդուհի Վարդանյանը իր  հինգ թիմակից  աշակերտուհիների հետ մասնակցեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպված հանդիպմանը, որը բավականին ուսանելի և օգտակար էր ”Technovation” ծրագրի մասնակիցների՝ ուսուցիչների և  աշակերտուհիների համար:Այն հնարավորություն կտա գեներացնելու նոր  գաղափարներ և մրցույթին մասնակցող  թիմերին կօգնի կողմնորոշվելու թեմայի ընտրության մեջ: Հանդիպումից հետո  աշակերտները շատ տպավորված ու ոգևորված էին:

Դեկտեմբերի 5-ին Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն.դպրոցի ՄԿԱԳ տնօրենի տեղակալ Անդրեյ Փիլիպոսյանի և աշակերտական խորհրդի ջանքերով դպրոցի ավագ դասարանների աշակերտները այցելեցին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն՝ դիտելու Վ.Պետրոսյանի <<Վերջին ուսուցիչը>> ներկայացումը: 

Հոկտեմբերի 21-ին Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն.դպրոցի կոլեկտիվը այցելեց ազգային պատկերասրահ՝ դիտելու Հ.Այվազովսկու նկարների հավաքածուն:

6-րդ <ա> և <բ>  դասարանի աշակերտների այցը  Ցեղասպանության զոհերի հուշահամալիր

 

 

 

Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց