Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց

Տնօրինություն

Հունվարի 23rd, 2017

ՏՆՕՐԵՆ

ՖՐՈՒՆԶ ԿՈԼՅԱՅԻ ՊՈՂՈՍՅԱՆ

        Ծնվել է 20.01.1954 թվականին ՀՀ Աբովյանի շրջանի  Զովք գյուղում: Սովորել է Զովքի   8-ամյա դպրոցում, միջնակարգ կրթությունը ստացել է Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցում:  1976  թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմահասարակագիտական բաժինը ՝ ստանալով պատմաբանի և հասարակագետի որակավորում: Ինստիտուտը ավարտելուց հետո աշխատել է Զովքի  8-ամյա դպրոցում որպես պատմության և հասարակագիտության ուսուցիչ: 1977 թվականից աշխատել է նաև նույն դպրոցում որպես ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ: 1986-2012թթ -ին ստանձնել է նույն դպրոցի  տնօրենի պաշտոնը: 2012 թվականից նշանակվել է  ՀՀ Կոտայքի մարզի   Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ

                ՄԵԼԱՆՅԱ  ԺՈՐԻԿԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ     

               Ծնվել է 1970 թ -ին Երևան քաղաքում: Սովորել է Երևանի համար 159 միջնակարգ դպրոցում: 1992 թ-ին ավարտել է   Երևանի  պետական համալսարանի  Կիրառական մաթեմատիկա  ֆակուլտետը: 1988-1990թթ սովորել  է ԵՊՀ-ի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում և ստացել հոգեբանի հասարակական մասնագիտություն: 1993 թ-ից աշխատում է  Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի, իսկ 2012 թ-ից  ստանձնել է նաև  ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալի պաշտոնը:

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ

ԱՆԴՐԵՅ  ՖՐՈՒՆԶԻԿԻ  ՓԻԼԻՊՈՍՅԱՆ 

   Ծնվել է 1977 թ-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում:Սովորել է  տեղի միջնակարգ  դպրոցում: 1995-1997 թթ -ին  ծառայել է հայոց բանակում: 1997 թ-ից զբաղվում է  մարզչական գործունեությամբ՝ <<Կարատե>> մարզաձևով: Գերազանցությամբ ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի  պետական ինստիտուտը: 2005 թ-ից աշխատում է Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, իսկ 2012 թ-ից ստանձնել է նաև  մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալի պաշտոնը:

Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց