Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց

Սպասարկող անձնակազմ

Հունվարի 24th, 2017

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ

ԼՈՒՍԻՆԵ ԻԼՅԱՅԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 Ծնվել է 1979թ.-ի նոյեմբերի 4-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում:  1985-1995թթ սովորել և ավարտել է Աբովյանի թիվ 2 միջնակարգ դպրոցը՝ գերազանց առաջադիմությամբ: 1995-1997թթ սովորել և ավարտել է Աբովյանի պետական էներգետիկական տեխնիկումի հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժինը՝ գերազանց առաջադիմությամբ: 2013թ.-ին ընդունվել և 2017թ.-ին ավարտել է Երևանի Մ.Խորենացու անվան համալսարանի հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժինը:1998-1999թթ աշխատել է Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի ութամյա դպրոցում՝ որպես գլխավոր հաշվապահ:1999-2003թթ աշխատել է Աբովյանի թիվ 2 միջնակարգ դպրոցում՝ որպես գլխավոր հաշվապահ:  2007-2009թթ աշխատել է <<Գրեյթսթոուն>> ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ: 2010-2012թթ աշխատել է Զովքի Գ.Շահինյանի անվան միջն. դպրոց ՊՈԱԿ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ: 2012թ.-ից աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն.դպրոց ՊՈԱԿ-ում՝որպես գլխավոր հաշվապահ:

ՕՊԵՐԱՏՈՐ-ՏՆՏԵՍՎԱՐ

ԼՈՒՍԻՆԵ ԱՐԱՄԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ծնվել է 1991թ.-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում:    1998-2008թթ.-ին սովորել և ավարտել է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցը: 2008-2012թթ.-ին ավարտել է Երևանի պարարվեստի պետական քոլեջը: 2012թ.-ից մինչ օրս աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն. դպրոցում որպես համակարգչային օպերատոր: 2014թ.-ին ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան: 2014թ.-ի հունվարին մասնակցել է <<Համակարգիչների շահագործում>> վերապատրաստման դասընթացին և ստացել վկայական: 2016թ.-ի նոյեմբերից ստանձնել է նաև նույն դպրոցի տնտեսվարի պաշտոնը:

ՕՊԵՐԱՏՈՐ

ՄԱՐԻՆԵ ՎՈՎԱՅԻ ՍԱՀԱԿՅԱՆ 

Ծնվել է 1986 թվականի դեկտեմբերի 26-ին քաղաք Աբովյանում: 1993-2003 թթ -ին սովորել և ավարտել է Աբովյանի թիվ 11 կրթահամալիրը: 2004-2008թթ ավարտել  է  Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ <<Հայոց լեզու և գրականություն>> մասնագիտությամբ: 2009 թ.-ին մասնակցել է համակարգչային օպերատորի դասընթացների և ստացել վկայական: 2010 թվականից ընդունվել է  որպես օպերատոր, միաժամանակ աշխատել է նաև որպես բարոյագիտության ուսուցչուհի, նաև փոխարինող  հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի,  մինչ օրս աշխատում է Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում որպես համակարգչային օպերատոր:

ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ

ՍԻԼՎԱ ԱՐԱՐԱՏԻ ՓԻԼԻՊՈՍՅԱՆ

Ծնվել է 1993թ.-ի հունիսի 16-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում: 2000-2010թթ. սովորել և ավարտել է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն.դպրոցը: 2010-2014թթ.-ին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ մշակութաբան-մանկավարժի որակավորմամբ: 2014-2016թթ.-ին աշխատել է <<Բուկինիստ>> ընկերությունում: 2016թ.-ի սեպտեմբերից միչև նոյեմբեր աշխատել է  <<shabat.am>> խմբագրությունում որպես գլխավոր խմբագիր: 2016թ.-ի նոյեմբերի 8-ից աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն.դպրոցում որպես գրադարանավար:

ԲՈՒԺՔՈՒՅՐ

ՍՅՈՒԶԱՆՆԱ ՔԱՋԻԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծնվել է 1985թ.-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում: 1992-2002թթ.-ին սովորել և ավարտել է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն.դպրոցը: 2002-2005թթ.-ին սովորել է Երևանի պետական բժշկական ուսումնարանը՝ ստանալով մանկաբարձի որակավորում:  2007թ.-ից աշխատում է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն.դպրոցում որպես բուժքույր:

 

 

 

Խանում Աթանեսյան — հավաքարար

Նաիրա Աբրահամյան — հավքարար

Մելանյա Հակոբյան — հավաքարար

Վանիկ Հովհաննիսյան — պահակ

Հրանտ Առաքելյան — պահակ

Երամ Գրիգորյան — պահակ

Հմայան Հարությունյան — դռնապան

Մամիկոն Փիլիպոսյան — հնոցապան

Հայարփի Յոլչյան — հնոցապան

Քրիստինե Հովհաննիսյան — հնոցապան

 

Ազնիվ Հովհաննիսյան — հնոցապան

Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց