Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց

Բաց դասեր

Հունվարի 30th, 2017

<Մայրցամաքներ և աշխարհամասեր >

2018թ.-ի հոկտեմբերի 18-ին, VI <ա> դասարանում <Աշխարհագրություն > առարկայից տեղի ունեցավ բաց դաս <Մայրցամաքներ և աշխարհամասեր> թեմայով :

Դասավանդման  տարբեր փուլերում  կիրառվեցին տարբեր  մեթոդներ՝ մտագրոհ,համագործակցային  ,  մտքերի  քարտեզագրում : Օգտագործվեց  նաև տեսապրոյեկտոր, քարտեզ:

Ուսուցիչ՝ Ա. Թևոսյան

Ավ.Իսահակյանի <<Եղնիկը>>

27.04.2018թ.-ին կայացավ մայրենիի բաց դաս 6-րդ բ դասարանում: Թեման՝ Ավ.Իսահակյանի <<Եղնիկը>>… Դասն հարուստ էր ցուցադրական նյութերով. <<Իմ պատկերասրահը>> շարքում աշակերտները ներկայացրել էին իրենց աշխատանքները: Նրանք կարդում էին, կատարում բառային և տեքսային աշխատանք, ներկայացնում եղնիկի ապրումները, հողմաշունչ անտառի նկարագրությունը: Պատկերավոր էր եղնիկի թռիչքը պատուհանից՝ դեպի ազատություն: Ուսուցիչ՝ Լ.Ստեփանյան

Մեր հայրենիքն ու մեր անցած ճանապարհը

 

Սույն թվականի ապրիլի 18-ին 4-րդ ա դասարանում <<Ես և շրջակա աշխարհը>> առարկայից տեղի ունեցավ բաց դաս՝ <<Մեր հայրենիքն ու մեր անցած ճանապարհը>>թեմայով : Ուսուցիչ՝ Ս.Հարությունյան

Օրերս Արամուսի միջն. դպրոցի 7-րդ դասարանում տեղի ունեցավ <<Տնտեսավարման և ձեռնարկչության տարրեր>> թեմայով բաց դաս տեխնոլոգիա առարկայից: Ուսուցիչներ Ա.Պետրոսյանի և Մ.Հակոբյանի ջանքերով դասն անցավ հետաքրքիր, որտեղ ներկայացրեցին երկու տնտեսությունների վարած տնտեսավարումը:

4-րդ դասարանում մաթեմատիկա առարկայից անցկացվեց ցուցադրական դաս <<Կոտորակ>> թեմայի շուրջ: Աշակերտները ցուցաբերեցին մաթեմատիկական գիտելիքների կայուն իմացություն և լավ տրամաբանություն: Դասվար՝ Կ.Առաքելյան

Ապրիլի 7-ին 2-րդ բ դասարանում մեծ շուքով և հանդիսավորությամբ նշվեց Զատիկը: Աշակերտների հանդիսավորությունը, ուրախությունը ակնառու էր, նրանք գիտակցում և կարևորում էին տոնի իմաստը:                 Դասվար՝ Մ.Մարուխյան

Մաթեմատիկական մրցույթ-վիկտորինա

Մարտի 22-ին 3-րդ և 4-րդ դասարանների մասնակցությամբ տեղի ունեցավ մաթեմատիկական մրցույթ-վիկտորինա : Տիրում էր համընդհանուր ոգևորվածություն, բարձր տրամադրություն: Թիմերը՝ <<Հնարամիտներ>> և <<Գիտունիկներ >> ցուցաբերեցին լավ գիտելիքներ և տրամաբանություն:

Տարրական կրթության մեթոդմիավորում

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

:

 

 

 

 

 

                             

Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց