Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց

Մեր ձեռքբերումները

Հունվարի 24th, 2017

<<Ընթերցանության մրցույթ — 2018>>

Մարտի 17-ին Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջն. դպրոցում տեղի ունեցավ ընթերցանության մրցույթի դպրոցական 1-ին փուլը, որին մասնակցում էին դպրոցի 6-րդ դասարանի 10 աշակերտ: 2-րդ փուլին մասնակցելու համար ընտրվեց 3 աշակերտ: Մարտի 19-ին տեղի ունեցավ մրցույթի 2-րդ փուլը, որտեղ հաղթող ճանաչվեց 6-րդ <ա> դասարանի աշակերտուհի Սիլվա Գեղամյանը:

ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված խաղեր

Մարտի 13-ին Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում մեկնարկեց ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների 27-րդ մարզական խաղերի տարածաշրջանային փուլը ։ Վոլեյբոլ մարզաձևից տղաների հավաքական թիմերի լարված պայքարում հաղթող ճանաչվեց Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։

 

 

 

 

 

Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց